Հրապարակային պայմանագիր


« ՄԻՓԵՅ » ՍՊԸ • « ՄՈՆԵԹ » ԻՆՏԵՐՆԵՏ ՎՃԱՐԱՅԻՆ

ՀԱՄԱԿԱՐԳ

Խմբագրություն 2026 թ. | Իրավասություն՝ Հայաստանի

Հանրապետություն

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Սույն փաստաթուղթը հանդիսանում է Համակարգի օպերատոր «Միփեյ» ՍՊԸ-ի պաշտոնական հրապարակային

առաջարկը (հրապարակային օֆերտա)՝ ուղղված գործունակ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և

իրավաբանական անձանց՝ սույն Պայմանագրով, Համակարգի կանոններով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված

պայմաններով պայմանագիր կնքելու վերաբերյալ։

1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հրապարակային պայմանագիր Համակարգի օպերատորի և Օգտատիրոջ միջև կնքվող՝ Համակարգի

միջոցով էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման համար Հաշվառման հաշվի բացման և համալրման,

ինչպես նաև էլեկտրոնային փողով Համակարգում մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու

մասին պայմանագիր։

1.2.Էլեկտրոնային փող՝ «Մոնեթ» համակարգչային համակարգի հիման վրա էլեկտրոնային փողեր` համակարգչի

կամ այլ էլեկտրոնային սարքի վրա տեղադրված օպերացիոն համակարգում և հատուկ ծրագրային ապահովման

միջոցով հաշվառված դրամական արժեք, որը թույլ է տալիս այն Օգտատիրոջը նախապես ձեռք բերված վիրտուալ/

ցանցային փողի (կանխավճարված էլեկտրոնային արժեքի), այսուհետ՝ «Մոնեթ» միավորների միջոցով կատարել

վճարում Համակարգում մատուցվող ծառայությունների դիմաց, կատարել էլեկտրոնային փողի մարում, փոխարկում

(այդ թվում փոխարկողի միջոցով), փոխանցում՝ Հրապարակային պայմանագրի և Համակարգի կանոնների

համաձայն:

1.1.

1.3.Ընդհանուր նշանակության էլեկտրոնային փող (այսուհետ՝ էլեկտրոնային փող)՝ միկրոպրոցեսորում

(չիպում) կամ «Մոնեթ» ԻՎՀ տվյալների կենտրոնացված շտեմարանում պահվող դրամական արժեք

(կանխավճարված էլեկտրոնային արժեք), որը հնարավոր է վերահամալրել (ավելացնել):

1.4.Օգտագործող կամ Օգտատեր՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործունակ, առնվազն 16 (տասնվեց)

տարին լրացած ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը Համակարգի

օպերատորի հետ կնքել է Հրապարակային պայմանագիր Համակարգի օպերատորի կողմից նախապես

հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների համաձայն էլեկտրոնային փող ձեռք բերելու և

էլեկտրոնային փողով մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու վերաբերյալ։

1.5.Համակարգ կամ «Մոնեթ» ԻՎՀ /ինտերնետ վճարային համակարգ/՝ «Մոնեթ» միավորներով հաշվարկների

իրականացման համակարգ. «Մոնեթ» ինտերնետ վճարային համակարգի, Օգտատերերի, Ծառայություն

մատուցողների, Տարածողների և/կամ Գործակալների (այսուհետ Մասնակիցներ), ինչպես նաև Էլեկտրոնային

փողերի թողարկումը և սպասարկումը ապահովող կարգերի, ապարատածրագրային համալիրի և գործընթացների

ամբողջություն։

Համակարգի օպերատոր «Միփեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն /գրանցման

համար 264.110.1122587, ՀՎՀՀ` 00219684/, որը պատասխանատու է «Մոնեթ» ԻՎՀ գործունեության համար և

հանդիսանում է «Մոնեթ» միավորներով հաշվարկների իրականացման համակարգի օպերատոր։

1.7.Ծառայություններ մատուցող անձ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը Համակարգի

օպերատորի հետ կնքել է պայմանագիր վաճառվող ապրանքների և/կամ կատարվող աշխատանքների և/կամ

մատուցվող ծառայությունների և/կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական և այլ գործարքների դիմաց

Համակարգի օպերատորի կողմից թողարկված Էլեկտրոնային փողերը Օգտատերերից որպես վճարամիջոց

ընդունելու մասին Համակարգի կանոնների համաձայն։

1.6.

Գործակալ Համակարգի օպերատորից տարբերվող ֆինանսական կազմակերպություն, որը Համակարգի

օպերատորի հետ կնքած պայմանագրի հիման վրա իրականացնում է Էլեկտրոնային փողի մարում կամ համալրում

Համակարգի կանոնների համաձայն:

1.8.

Ֆինանսական կազմակերպություն դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա

ստացած կազմակերպություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ օտարերկրյա

բանկի մասնաճյուղ։

1.10.Համակարգի կանոններ Մասնակիցների միջև էլեկտրոնային փողերի սպասարկման/օգտագործման

ժամանակ հաշվարկների իրականացումը և համագործակցությունն ապահովող նորմերի, կարգերի և

ընթացակարգերի ամբողջություն:

1.9.

1.11.Հաշվառման հաշիվ կամ «Մոնեթ» ID՝ ունիկալ թիվ, Համակարգի օպերատորի տվյալների կենտրոնացված

շտեմարանում Օգտատիրոջ կամ Ծառայություն մատուցողի անունով բացված և Համակարգի օպերատորի կողմից

վարվող/սպասարկվող հաշիվ, որի վրա համալրվում են (լիցքավորվում են) «Մոնեթ» միավորները։

1.12.Օգտագործողի գրանցում՝ Համակարգում Օգտագործողի անունով Հաշվառման հաշվի բացման գործընթաց:
1.13.Հաշվառման հաշվի համալրում (լիցքավորում)՝ գործառույթ, որը հնարավորություն է տալիս Օգտատիրոջը

նկ նխիկ վճ մ ն իմ

(

վ մ` կ վ ծ

նկ ին

ե ի մի

վ [VP ] Ա Ք մի ն կ ն

1.14.Էլեկտրոնային փողերի սպասարկում Էլեկտրոնային փողերով գործառնությունների կատարման ժամանակ

Մասնակիցների միջև հաշվարկների իրականացման ապահովում, որի արդյունքում Օգտատերը հնարավորություն է

ստանում իր կողմից ձեռք բերված Էլեկտրոնային փողով վճարել Ծառայություններ մատուցող անձին մատուցված

ծառայությունների դիմաց և կատարել փոխանցումներ այլ անձի/անձանց, իսկ Հրապարակային պայմանագրով

նախատեսված դեպքերում՝ նաև համալրել Հաշվառման հաշիվը, իրականացնել այլ էլեկտրոնային փողերի

համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողերի փոխարկում։

1.15.Էլեկտրոնային փողի մարում գործառույթ, որի արդյունքում էլեկտրոնային փողի դիմաց համարժեք գումար է

վճարվում Օգտատիրոջ կամ Օգտատիրոջ կողմից մատնանշած այլ անձի բանկային հաշվին և (կամ) վճարային

քարտին փոխանցելու միջոցով (ներառյալ ԱրՔա Փեյ համակարգով ակնթարթային ելքագրումը), կամ Էլեկտրոնային

փողը փոխարկվում է այլ էլեկտրոնային փողի:

1.16.Գաղտնաբառ Օգտատիրոջ կողմից ստեղծվող առնվազն 8 (ութ) նիշից բաղկացած սիմվոլների գաղտնի

համակցություն (որը պարտադիր պարունակում է առնվազն մեկ մեծատառ լատինատառ, մեկ փոքրատառ

լատինատառ, մեկ թվանշան և մեկ հատուկ սիմվոլ), որը Համակարգի կողմից օգտագործվում է որպես Օգտատիրոջ

նույնականացման հիմնական միջոց և թույլ է տալիս մուտք գործել Համակարգ։

1.17.PIN կոդ Օգտատիրոջ կողմից ստեղծվող 6 (վեց) թվանշանից բաղկացած անձնական ծածկակոդ, որը «Մոնեթ»

ԻՎՀ-ի կողմից դիտվում է որպես Օգտատիրոջ պարզ էլեկտրոնային ստորագրություն և թույլ է տալիս նրան

վավերացնել վճարումները, դրամական փոխանցումները և այլ ֆինանսական գործառնությունները, ինչպես նաև

կատարել Գաղտնաբառի ու Համակարգի օպերատորի կողմից սահմանված անձնական տվյալների

փոփոխություններ:

1.18.Բջջային հեռախոսահամարի նույնականացման կոդ (SMS OTP)` թվերի համակցություն, որն ուղարկվում է

Համակարգի օպերատորի կողմից Օգտատիրոջ մուտքագրած ՀՀ բջջային հեռախոսահամարին՝ կարճ

հաղորդագրության տեսքով՝ հեռախոսահամարը Համակարգում նույնականացնելու նպատակով։

1.18.1.Էլեկտրոնային փոստի նույնականացման կոդ (Email OTP) տառերի և/կամ թվերի համակցություն, որն

ուղարկվում է Համակարգի օպերատորի կողմից Օգտատիրոջ մուտքագրած էլեկտրոնային փոստի հասցեին տվյալ

էլ. հասցեի պատկանելիությունը և վավերականությունը Համակարգում հաստատելու նպատակով:

1.19.Հաճախորդական պայմանագիր Օգտատիրոջ և Ծառայություն մատուցողի միջև կնքված պայմանագիր կամ

ձեռք բերված համաձայնություն։

1.20.Հաճախորդի/բաժանորդային հաշիվ Օգտատիրոջ յուրահատուկ հաշիվը Ծառայություն մատուցողի

համակարգում։

1.21.Դրամական փոխադրություն և Փոխանցումներ «Մոնեթ» միավորներով կամ կցված վճարային քարտերով

արտահայտված դրամական միջոցների փոխանցում և վճարում Օգտատիրոջ կարգադրությամբ վերջինիս կողմից

նշված Ստացողին՝ Համակարգի կանոններին համապատասխան: Համակարգում իրականացվող փոխանցումների

տեսակներն են`

— 1.21.1.

Մոնեթ P2P փոխանցումներ Օգտատերերի միջև «Մոնեթ» հաշվառման հաշիվների,

հեռախոսահամարի կամ QR կոդի միջոցով,

— 1.21.2. ԱրՔա Փեյ (ArCa Pay) փոխանցումներ «Արմենիան Քարդ» ՓԲԸ միասնական պրոցեսինգային

համակարգի մասնակից ՀՀ բանկերի միջև հեռախոսահամարով (ստացող բանկի որոնմամբ կամ

ընտրությամբ),

— 1.21.3. Փոխանցումներ ՀՀ բանկային քարտերին և բանկային հաշիվներին,

— 1.21.4. Միջազգային համալրումներ և փոխանցումներ (այդ թվում գործընկեր վճարային համակարգերի

միջոցով)։

Դրամական փոխադրության պարտադիր տվյալներն են Համակարգի օպերատորի կողմից գործարքի

նույնականացման կոդը և իդեմպոտենտության բանալին (Idempotency Key), միավորների չափը, Օգտատիրոջ և

Ստացողի տվյալները:

Ստացող՝ ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, որը Օգտատիրոջ կարգադրությամբ սահմանված

Դրամական փոխադրության ստացողն է։

1.22.

Սպասարկման կետ՝ Համակարգի միջոցով կատարված գործառնությունների սպասարկման համար

նախատեսված կետ (օրինակ` Համակարգի օպերատորի մասնաճյուղեր, Ֆինանսական կազմակերպությունների

մասնաճյուղեր, բանկոմատներ, ավտոմատ ինքնասպասարկող սարքեր և այլն):

1.23.

1.24.Համակարգի օպերատորի պաշտոնական կայք՝ www.mepay.am ինտերնետի տիրույթում գտնվող կայք,

որտեղ տեղեկատվություն հրապարակելու համար միակ պատասխանատուն հանդիսանում է Համակարգի

օպերատորը և տեղադրված տեղեկատվությունը կրում է պաշտոնական բնույթ։

1.25.Միջնորդավճար Համակարգի օպերատորի կողմից սահմանված սակագներով և կարգով Օգտատերերից

գանձվող գումար: Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում և Բջջային հավելվածում տեղադրվում և

պարբերաբար թարմացվում է Միջնորդավճարի վերաբերյալ տեղեկատվությունը։

1.26.Վճարում Օգտատերերի կողմից դրամական պարտավորության կամ այլ վճարման կատարում. Օգտատիրոջ

կողմից իր Հաշվառման հաշվից վճարման կարգադրության հիման վրա Համակարգի օպերատորի կողմից

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

Հրապարակային պայմանագրի համաձայն Համակարգի օպերատորը պարտավորվում է Օգտատիրոջ և

Ծառայություն մատուցողների միջև հարաբերությունների կապակցությամբ Օգտատիրոջ կարգադրությամբ

Օգտատիրոջ Հաշվառման հաշվով կատարել էլեկտրոնային փողով վճարում, էլեկտրոնային փողի մարում,

էլեկտրոնային փողի փոխարկում (այդ թվում փոխարկողի միջոցով), Էլեկտրոնային փողի փոխանցում, իսկ

Օգտատերը պարտավորվում է ընդունել Համակարգի Օպերատորի կողմից պատշաճ ձևով մատուցված

ծառայությունները` համաձայն Հրապարակային պայմանագրի անբաժանելի մասը կազմող «Էլեկտրոնային փողով

իրականացվող գործարքների չափերի սահմանափակումների կիրառման կարգի»:

2.1.

2.2.«Մոնեթ»

ԻՎՀ-ի միջոցով հասանելի ծառայությունների ցանկը հասանելի է Համակարգի Օպերատորի

պաշտոնական կայքում և Բջջային հավելվածում։

2.3.Հրապարակային պայմանագրի համաձայն Համակարգում բոլոր դրամական փոխանցումները կատարվում են

Օգտատիրոջ հաշվառման հաշվի դրական միջոցների կամ կցված վճարային քարտերի միջոցների շրջանակներում։

Համապատասխան փոխանցվող գումարը, ներառյալ միջնորդավճարը /սահմանված լինելու պարագայում/ չպետք է

գերազանցի Օգտատիրոջ հաշվառման հաշվին հասանելի «Մոնեթ» միավորների կամ քարտային միջոցների չափը:

Նույնականացված Օգտատիրոջ համար Համակարգում գործող սահմանաչափը կազմում է 2,000,000 (երկու միլիոն)

ՀՀ դրամ, իսկ ԱրՔա Փեյ (ArCa Pay) փոխանցումների մեկ գործարքի սահմանաչափը` 1,000-ից մինչև 400,000 ՀՀ

դրամ։ Կոնկրետ սահմանաչափերի փոփոխման կարգը և մանրամասները հասանելի են Հավելվածում։

2.4.Վճարային քարտի կցումը և սեփականության վավերացումը`
1.Համակարգի վճարահաշվարկային ծառայություններից լիարժեք օգտվելու նպատակով Օգտատերն իր հաշվին

կարող է կցել ՀՀ կամ միջազգային վճարային համակարգերի (ArCa, Visa, MasterCard) գործող բանկային քարտ։

2.Կցվող քարտը պարտադիր պետք է թողարկված լինի բացառապես տվյալ Օգտատիրոջ անվամբ։ Համակարգն

ավտոմատ եղանակով իրականացնում է քարտապանի անվան, ազգանվան և ՀԾՀ-ի (առկայության դեպքում)

համադրում Օգտատիրոջ նույնականացված տվյալների հետ։ Երրորդ անձանց պատկանող քարտերի կցումն

արգելվում է և Համակարգի կողմից մերժվում է:

3.Քարտի վավերականությունը և սեփականության իրավունքը ստուգելու նպատակով VPos պրոցեսինգային

համակարգի միջոցով կարող է կատարվել փորձնական նախահեղինակացում (pre-authorization), որը Համակարգի

կողմից անմիջապես չեղարկվում է, և Օգտատիրոջից որևէ միջնորդավճար կամ գումար չի գանձվում:

4.Քարտի հաջող կցմամբ և նույնականացմամբ Օգտատիրոջ հաշիվը ստանում է Վճարային նույնականացված

PaymentVerified

կարգավիճակ:

5.Եթե Օգտատերը հեռացնում է Հաշվառման հաշվին կցված իր վերջին բանկային քարտը (և այլ կցված քարտ

առկա չէ), նրա կարգավիճակը PaymentVerified-ից փոխվում է DocumentVerified (փաստաթղթով նույնականացված)

կարգավիճակի: Ընդ որում Օգտատիրոջ անձնագրային նույնականացումը պահպանվում է, իսկ վճարային

գործառնությունների հասանելիությունը վերականգնվում է նոր բանկային քարտի կցմամբ:

2.5.1 (մեկ) «Մոնեթ» միավորը համարժեք է 1 (մեկ) Հայաստանի Հանրապետության դրամի:
2.6.Ծառայությունների ինքնակամ արգելափակում (Stop Services) և ապաարգելափակման կարգը՝

Ֆինանսական անվտանգության, ինքնասահմանափակման կամ զեղծարարություններից պաշտպանվելու

նպատակով Օգտատերն իրավունք ունի Հավելվածի միջոցով ցանկացած պահի ինքնուրույն արգելափակել

Համակարգի հետևյալ առանձին ծառայությունները կամ բոլորը միասին՝ Դրամական փոխանցումներ (Transfers),

Բանկային քարտերով գործառնություններ (Bank Cards), Վարկային ծառայություններ (Credits), Կոմունալ

վճարումներ (Utilities), Հեռահաղորդակցության վճարումներ (Telecom), Հաշվի համալրում (Top-up):

2.Ապաարգելափակման անվտանգության ժամկետ (Cooldown Period): Խարդախության, հարկադրանքի կամ

սոցիալական ինժեներիայի միջոցով Օգտատիրոջ միջոցների հափշտակումը բացառելու նպատակով՝

արգելափակված ծառայությունների հեռավար ապաարգելափակման հայտ ներկայացնելու դեպքում

սահմանվում է մինչև 24 (քսանչորս) ժամ տևողությամբ սպասման/ստուգման ժամանակահատված: Այդ

ընթացքում ծառայությունները մնում են արգելափակված ( UnblockPending ), և Օպերատորն իրականացնում է

անվտանգության ստուգում:

3.Ապաարգելափակման ժամկետը լրանալուց և Օպերատորի կողմից հաստատվելուց հետո ծառայությունները

վերագործարկվում են ( Unblocked ):

4.Օգտատերն իրավունք ունի նաև դիմել Օպերատորի սպասարկման գրասենյակ անձը հաստատող

փաստաթղթով անձամբ ներկայանալու միջոցով արագացված ապաարգելափակում անցնելու համար:

1.

2.7.Կրկնակի գործարքների բացառման երաշխիք (Իդեմպոտենտություն)՝ Ցանցային խափանումների, կապի

ընդհատման կամ Օգտատիրոջ կողմից հաստատման կոճակը բազմակի սեղմելու հետևանքով կրկնակի

գանձումները բացառելու նպատակով՝ Համակարգի բոլոր ֆինանսական հարցումներն ուղեկցվում են գործարքի

եզակի նույնականացուցիչով ( Idempotency Key ): Եթե նույն գործարքի հարցումը Համակարգ է մուտք գործում

կրկնակի, Համակարգը չի իրականացնում նոր գանձում, այլ վերադարձնում է նախապես կատարված գործարքի

արդյունքը:

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

4. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1.Համակարգի օպերատորը պարտավոր է.
4.1.1.Օգտատիրոջ համար ապահովել Համակարգից անխոչընդոտ օգտվելու հնարավորություն:
4.1.2.Համալրել Օգտատիրոջ հաշվառման հաշիվը` համաձայն Համակարգի օպերատորի պաշտոնական կայքի

կամ բջջային հավելվածի «Համալրել» բաժնում նշված ձևերի և պայմանների:

4.1.3.Իրականացնել Օգտատիրոջ պատշաճ նույնականացում՝ համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության

ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ՀՀ կենտրոնական բանկի

համապատասխան ակտերի և Հավելված 3-ի:

4.1.4.Միջոցներ ձեռնարկել Համակարգի միջոցով փոխանակվող ինֆորմացիայի գաղտնիության պահպանման և

երրորդ անձանց չլիազորված մուտքերից, օգտագործումից և/կամ բացահայտումից պաշտպանության

ուղղությամբ:

4.1.5.«Մոնեթ» միավորների մարման մասին Օգտատիրոջ կողմից տրված էլեկտրոնային կարգադրության հիման

վրա, կարգադրությունը ստանալու պահից ողջամիտ ժամկետում (ԱրՔա Փեյ համակարգով՝ ակնթարթորեն, իսկ

միջբանկային քլիրինգ պահանջող փոխանցումների դեպքում՝ մինչև 3 բանկային օրվա ընթացքում) վերջինիս

կամ վերջինիս կողմից մատնանշած անձի բանկային հաշվին և (կամ) վճարային քարտին փոխանցել

Համակարգի միջոցով մարված «Մոնեթ» միավորներին համարժեք ՀՀ դրամ՝ գանձելով համապատասխան

միջնորդավճար փոխանցված «Մոնեթ» միավորներից:

4.1.6.Իրականացնել Օգտատիրոջ կողմից Գաղտնաբառի և/կամ PIN կոդի կորստի դեպքում նոր Գաղտնաբառի

և/կամ PIN կոդի տրամադրում կամ վերականգնում ըստ Տվյալների վերականգնման ընթացակարգի։

4.1.7.Ապահովել Համակարգի գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրերի անխափան

գործունեությունը:

4.1.8.Համակարգի գործունեության շրջանակներում Օգտատիրոջը տրամադրել տեղեկություններ Համակարգի

միջոցով տրամադրվող ծառայությունների և հնարավորությունների մասին:

4.1.9.ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Օգտատիրոջը տրամադրել կատարված վճարումները

հիմնավորող էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր (էլեկտրոնային անդորրագիր Օգտատիրոջ

Հաշվառման հաշվում առկա գործարքների պատմություն բաժնում):

4.1.10.Օգտատիրոջ պահանջի դեպքում, ապահովել Օգտատիրոջ կատարված վճարումները հիմնավորող

հաշվարկային փաստաթղթերի (վճարման փաստաթղթային անդորրագրի) տրամադրումը:

4.1.11.Հնարավորություն ընձեռնել Օգտատերերին, որպեսզի Օգտատերը, Համակարգում նշելով իր էլեկտրոնային

հասցեն, ստանա քաղվածք ամսական կտրվածքով Հաշվառման հաշվով կատարված գործառնությունների

վերաբերյալ, ինչպես նաև ցանկացած պահի դրությամբ Համակարգից տեսնի իրենց գործառնությունների

վերաբերյալ պատմությունը։

4.1.12.Կեղծիքների, չարտոնագրված գործառնությունների, տեխնիկական սխալների կամ այլ խնդիրների

դեպքում, եթե դրանք առաջացել են Համակարգի Օպերատորի մեղքով, իրեն հասանելի մեթոդներով

Օգտատերերին անմիջապես տեղյակ պահելուց հետո, փորձել վերականգնել Համակարգի աշխատանքը`

առավելագույնը 24 (քսանչորս) ժամվա ընթացքում, հակառակ դեպքում հատուցել Օգտատիրոջ կրած իրական

վնասը Օգտատիրոջ կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում։

4.1.13.Օգտատիրոջը տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման

մասին, որոնք էական նշանակություն ունեն Հրապարակային պայմանագրի կատարման համար:

4.1.14.Ինտերնետ կապի բացակայության ռեժիմ (Offline Mode)` Օգտատիրոջ սարքում ինտերնետ կապի

բացակայության կամ անկայունության դեպքում Հավելվածն ավտոմատ կերպով կասեցնում է ֆինանսական

ծառայությունների հասանելիությունը և ցուցադրում կապի բացակայության մասին ծանուցող էկրան։

Անվտանգության նկատառումներից ելնելով ցանցային անհասանելիության պայմաններում որևէ ֆինանսական

կարգադրություն չի ընդունվում և չի կատարվում` մինչև կապի լիարժեք վերականգնումը և սերվերի հետ

տվյալների սինքրոնացումը:

4.2.Համակարգի օպերատորն իրավունք ունի.
4.2.1.Մերժել Օգտատիրոջ գործարքը եթե.
(i) Օգտատերը չի անցել համապատասխան նույնականացում.
(ii) Օգտատիրոջ գործողությունների օրինականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ են առկա.
(iii) Օգտատերը սխալ է մուտքագրել PIN կոդը.
(iv) Գործարքի գումարը չի համապատասխանում Համակարգի օպերատորի կողմից տվյալ ծառայության համար

սահմանված սահմանաչափերին.

(v) Նման մերժումը սահմանված է Հրապարակային պայմանագրի այլ կետով, Համակարգի օպերատորի կողմից

ընդունված այլ գրավոր փաստաթղթով, որին Օգտատերը միացել է կամ Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։

4.2.2.Համակարգի օպերատորի պաշտոնական կայքի համապատասխան բաժիններում սահմանել և իր

հայեցողությամբ թարմացնել Հաշվառման հաշվին կամ Հաշվառման հաշվից կատարվող գործարքների

նվազագույն և առավելագույն չափերը։

4.2.3.Մերժել Օգտատիրոջ կողմից ներկայացված գործարքի չեղարկման դիմումը, եթե այդ գործարքի
4.2.7.Լուծել Հրապարակային պայմանագիրը պայմանագրի դրույթները խախտելու դեպքում։
4.2.8.Հրապարակային պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացման համար իր

հաշվին և իր հայեցողությամբ ներգրավել երրորդ անձանց:

4.2.9.Պահանջել և ստանալ սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները:
4.2.10.ՀՀ օրենսդրությամբ, ներառյալ` ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված

դեպքերում և կարգով Օգտատիրոջից պահանջել հավելյալ տեղեկություններ:

4.2.11.Հրապարակային պայմանագրով նշված դեպքերում արգելափակել Օգտատիրոջ «Մոնեթ» ID-ն, եթե.

(i) Օգտատիրոջ կողմից իր «Մոնեթ» ID-ն արգելափակելու խնդրանքով Համակարգի Օպերատորին

համապատասխան պահանջի ներկայացման դեպքում, եթե Օգտատիրոջ ներկայացրած տվյալները թույլ են

տալիս նույնականացնել դիմողին.

(ii) «Մոնեթ» ID-ի օգտագործումը զուգորդվել է Համակարգ անօրինական մուտք գործելու կամ Համակարգի

անվտանգության այլ կերպ խախտման փորձի հետ.

(iii) Համակարգի օպերատորի տեղեկատվական անվտանգության համակարգերի կողմից՝ «Մոնեթ» ID-ի

ամբողջականության և անվտանգության նկատառումներից ելնելով.

(iv) Օգտատիրոջ կողմից Հրապարակային պայմանագրով, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

սահմանված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնների խախտման, խախտման կասկածի

դեպքում.

(v) Օգտվել Հրապարակային պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից.
(vi) Իրավասու մարմնից ստացվել է տեղեկություն առ այն, որ Օգտատերը մահացել է, դատարանի վճռով

ճանաչվել է մահացած, անհայտ բացակայող, սնանկ կամ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ

գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, մինչև իրավահաջորդի պարզելը կամ ժառանգության

բացվելը.

(vii) Իրավասու մարմնից ստացվել է տեղեկություն առ այն, որ Օգտատերը ճանաչվել է անգործունակ:
4.2.12.Միակողմանի լուծել Հրապարակային պայմանագիրը, եթե Օգտատերը խախտել է Հրապարակային

պայմանագիրը կամ Համակարգի օպերատորի կողմից դասակարգվել է ոչ ցանկալի հաճախորդ՝ դադարեցնելով

գործարար հարաբերությունը տվյալ Օգտագործողի հետ, այդ թվում, սակայն չբացառելով, հետագայում նույն

Օգտատիրոջ հետ չկնքել նոր պայմանագիր:

5. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1.Օգտատերը պարտավոր է.
5.1.1.Պատշաճ ձևով իրականացնել Հրապարակային պայմանագրով և Համակարգի օպերատորի պաշտոնական

կայքում նախատեսված պարտավորությունները:

Համակարգի Օպերատորին տրամադրել հավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք

անհրաժեշտ են Հրապարակային պայմանագրի շրջանակներում ծառայություններից օգտվելու համար։

5.1.3.Օգտատիրոջ կողմից իրականացվող գործարքի հաստատման վերաբերյալ կասկած ունենալու դեպքում

անմիջապես այդ մասին տեղեկացնել Համակարգի օպերատորին:

5.1.4.Համակարգից օգտվելու ընթացքում հետևել Համակարգի կանոններին:
5.1.5.Խստորեն պահպանել Հրապարակային պայմանագրի շրջանակներում հայտնի դարձած և փոխանակվող

տեղեկատվության գաղտնիությունը։

5.1.6.Պատասխանատվություն կրել իր «Մոնեթ» ID-ից դրամական միջոցների կորստի և այլ բացասական

դեպքերի համար, որոնք առաջանում են «Մոնեթ» ID մուտքի և գործարքի հաստատման տվյալները երրորդ

անձանց հասանելի դառնալու դեպքերում` անկախ Օգտատիրոջ անզգուշությունից, անփութությունից,

չիմացությունից կամ մեղքի առկայությունից:

5.1.7.Համակարգի օպերատորին հնարավորինս սեղմ ժամկետում ծանուցել այնպիսի հանգամանքների

առաջացման, փոփոխման կամ դադարեցման մասին, որոնք էական նշանակություն ունեն Համակարգի

գործունեության համար այդ թվում, բայց չսահմանափակվելով Համակարգում առաջացած կեղծիքների,

չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների կամ այլ խնդիրների մասին:

5.1.8.Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնել Օգտատիրոջ անձնագրային տվյալների կամ

Համակարգի օպերատորին տրամադրած այլ տեղեկությունների փոփոխման դեպքում։

5.1.9.Հաշվառման հաշիվը չօգտագործել կամ հնարավորություն չտալ երրորդ անձանց օգտագործել

Հաշվառման հաշիվը ձեռնարկատիրական նպատակներով:

5.1.10.Համակարգի օպերատորին բացահայտել Հաշվառման հաշվի և/կամ Հաշվառման հաշվում առկա

դրամական միջոցների իրական շահառուին, և Համակարգի օպերատորի հիմնավոր պահանջի դեպքում

Համակարգի օպերատորին ներկայացնել իրական շահառուի և դրամական միջոցների ստացման աղբյուրների

վերաբերյալ տեղեկություններ:

5.1.11.«Մոնեթ» ID-ին օգտագործել միայն անձամբ` հնարավորություն չտալով երրորդ անձանց օգտագործելու

Հաշվառման հաշիվը։

5.1.12.Օգտագործել միայն մեկ հաշվառման հաշիվ, բացառությամբ այն դեպքի, երբ երկրորդ հաշվառման

5.1.2.

5.2.5.Ուղարկել դիմում-բողոքներ ինչպես էլեկտրոնային, այնպես էլ փաստաթղթային եղանակով՝ համաձայն

Համակարգի օպերատորի պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և

էլեկտրոնային հասցեների։ Ընդ որում, Օգտատիրոջ կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկված դիմումը

ենթակա է ներկայացման բացառապես Օգտատիրոջ «Մոնեթ» ID-ի արտոնագրված էլեկտրոնային փոստի

միջոցով՝ Օգտատիրոջ անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը կցված վիճակում։ Օգտատիրոջ կողմից

փոստային հասցեի միջոցով կամ Համակարգի օպերատորի գլխամասում կամ մասնաճյուղում ներկայացված

դիմումը ենթակա է ներկայացման Օգտատիրոջ անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը կցված

վիճակում։

5.2.6.Առաջարկություններ անել Հրապարակային պայմանագրի շրջանակներում մատուցվող ծառայությունների

որակի և ընթացակարգի վերաբերյալ։

5.2.7.Օգտվել Համակարգում առկա բոլոր ծառայություններից, այդ թվում` դառնալ ֆինանսական այլ

կազմակերպությունների հաճախորդ պայմանով, որ Օգտատերը նույնականացված է։ Ընդ որում ֆինանսական

կազմակերպությունների հաճախորդ դառնալու համար կարևոր նախապայման է հանդիսանում ֆինանսական

կազմակերպության կողմից առաջարկվող պայմանագրին հաճախորդի համաձայնություն տալը օգտվելու

Հեռավար բանկային ծառայություններից, այդ թվում ստանձնել վարկային պարտավորություններ:

5.2.8.Օգտատերն իրավունք ունի օգտվել Համակարգում հասանելի բոլոր ծառայություններից, դիմել միավորների

մարման խնդրանքով, ցանկացած պահի ինքնուրույն արգելափակել առանձին ծառայություններ կամ բոլորը

միասին (Stop Services), փոխել գաղտնաբառն ու PIN կոդը, ներկայացնել դիմում-բողոքներ:

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Կողմերը պատասխանատվություն են կրում Հրապարակային պայմանագրով նախատեսված

պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված

կարգով։

6.2.Համակարգի օպերատորը Օգտատիրոջ կողմից վճարած կանխավճարի մասով պատասխանատվություն է

կրում միայն կանխավճարի վճարումը հաստատող բանկային փոխանցման անդորրագրի, մուտքի դրամարկղային

օրդերի կամ Ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված վճարման կտրոնի առկայության դեպքում,

ինչպես նաև տվյալ Հաշվառման հաշվի Օգտատիրոջ անձը հաստատող փաստաթղթի տվյալների և Համակարգում

եղած տվյալների համապատասխանության դեպքում։

6.3.Համակարգի օպերատորը պատասխանատվություն չի կրում Համակարգի գործունեությունն ապահովող

սարքավորումների և ծրագրերի խափանման և սխալների համար, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից Համակարգ

մուտք գործելու ժամանակավոր անհնարինության համար, եթե դրանք առաջացել են Համակարգի Օպերատորից

անկախ պատճառներով։ Այնուամենայնիվ, Համակարգի օպերատորը պարտավորվում է Օգտատերերին

անմիջապես տեղեկացնել առաջացած խնդիրների մասին իրեն հասանելի մեթոդներով։

6.1.

6.4.Համակարգի օպերատորը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջը ծառայությունների մատուցումը

մերժելու համար, եթե այդ մերժումը կատարվել է Հրապարակային պայմանագրով և Համակարգի օպերատորի

պաշտոնական կայքում սահմանված հիմքերով։

6.5.Համակարգի օպերատորը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ համակարգչում պարունակվող

տեղեկատվության գաղտնիության համար:

6.6.Համակարգի օպերատորի կողմից Օգտատիրոջը մատուցվող ծառայությունների վերաբերյալ առաջացած

բողոք-պահանջները բավարարվում են` համաձայն Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում տեղադրված

ընթացակարգի։

6.7.Օգտատերը պատասխանատվություն է կրում իր կողմից Գաղտնաբառը, Հաշվառման հաշվի համարը, PIN կոդը

կամ հաշվառման հաշվին առընչվող որևէ այլ տվյալ կորցնելու կամ որևէ կերպ երրորդ անձանց տրամադրելու

հետևանքով առաջացած ցանկացած հետևանքի համար: Սույն կետի իմաստով Գաղտնաբառը և/կամ PIN կոդը

երրորդ անձանց հասանելի դարձնելը, Օգտատիրոջ կողմից կարող է կատարվել կա՛մ ակտիվ, կա՛մ պասիվ

գործողության կատարումով, ներառյալ սակայն չսահմանափակվելով որպես գաղտնաբառ կամ Փին կոդ այնպիսի

թույլ գաղտնաբառ կամ Փին կոդ ընտրելը, որը հնարավորություն է տալիս երրորդ անձին մուտք գործել հաշվառման

հաշիվ կամ կատարել գործարք:

6.8.Համակարգի օպերատորը չի կրում պատասխանատվություն Հրապարակային պայմանագրով սահմանված՝

«Մոնեթ» ID-ից դրամական միջոցների կորստի և այլ բացասական դեպքերի համար, որոնք առաջանում են «Մոնեթ»

ID մուտքի և գործարքի հաստատման տվյալները երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով։

Օգտատերն ընդունում և հաստատում է, որ ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող

ծառայությունները առաջանում են բացառապես Օգտատեր-ֆինանսական կազմակերպության շրջանակներում

(վարկի համար հայտ ներկայացնել, հաշվի բացում, ավանդի բացում, վարկի միջոցով հաշվառման հաշվի

լիցքավորում), որոնց համար Համակարգի օպերատորը կողմ չի հանդիսանում և Օգտատեր-ֆինանսական

կազմակերպության միջև ծագած իրավահարաբերությունները ենթակա են կարգավորման բացառապես

Օգտատիրոջ և ֆինանսական կազմակերպության միջև կնքված համապատասխան պայմանագրով։

6.9.

7 ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/

8.ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ, ՉԱՐՏՈՆՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ԵՒ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

8.1.Համակարգում առաջացած կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ

համազոր խնդիրների մասին տեղեկանալու պարագայում Օգտատերը կարող է տեղեկացնել Օպերատորին

առաջացած խնդիրների վերաբերյալ սույն Հրապարակային պայմանագրով նախատեսված ծանուցումների

ընթացակարգով: Եթե Համակարգում առաջացած կեղծիքները, չարտոնված գործառնությունները, տեխնիկական

սխալները և այլ համազոր խնդիրները հանգեցրել են Օգտատիրոջ Հաշվառման հաշվի վրա առկա «Մոնեթ»

միավորների կորստի, ապա Օգտատերն այդ մասին պարտավոր է տեղեկացնել Օպերատորին անհապաղ, սակայն

ոչ ուշ քան 5 /հինգ/ օրացուցային օրվա ընթացքում նման կեղծիքների, չարտոնված գործառնությունների,

տեխնիկական սխալների և այլ համազոր խնդիրների մասին տեղեկանալուց:

8.2.Համակարգում առաջացած կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ

համազոր խնդիրների մասին տեղեկանալու պարագայում Օպերատորը պարտավոր է ձեռնարկել բոլոր

տեխնիկապես հնարավոր միջոցառումները և գործողությունները չարտոնված գործառնությունների չեղարկման,

կեղծիքների և տեխնիկական սխալների վերացման և այլ համազոր խնդիրների լուծման ուղղությամբ: Օպերատորը

ձեռնարկում է համակարգում առաջացած կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական

սխալների և այլ համազոր խնդիրների առաջացման պատճառների ուսումնասիրություն, միջոցներ ձեռնարկում

դրանց պատճառների վերացման ուղղությամբ և ծանուցում Օգտատերերին ձեռնարկված միջոցառումների

արդյունքների վերաբերյալ:

8.3.Եթե Համակարգում առաջացած կեղծիքները, չարտոնված գործառնությունները, տեխնիկական սխալները և այլ

համազոր խնդիրները հանգեցրել են Օգտատիրոջ Հաշվառման հաշվի վրա առկա «Մոնեթ» միավորների կորստի,

ապա Օպերատորը պարտավոր է վերականգնել Օգտատիրոջ Հաշվառման հաշվից պակասած «Մոնեթ»

միավորները, բացառությամբ այն դեպքերի, երբ Համակարգում կեղծիքների, չարտոնված գործառնությունների,

տեխնիկական սխալների և այլ համազոր խնդիրների առաջացման պահից անցել է 2 /երկու/ ամսից ավելի կամ

Օգտատերն այդ մասին չի տեղեկացրել Օպերատորին կեղծիքի, չարտոնված գործառնության, տեխնիկական

սխալի կամ այլ համազոր խնդրի մասին տեղեկանալուց 5 /հինգ/ օրացուցային օրվա ընթացքում:

9. ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

9.1.Հրապարակային պայմանագիրը մեկնաբանվում է ՀՀ օրենսդրության համապատասխան:
9.2.Հրապարակային պայմանագրի կիրառման և մեկնաբանման առնչությամբ առաջացած ցանկացած վեճ կամ

տարաձայնություն ենթակա է կարգավորման «Միփեյ» ՍՊԸ-ի վճարումների ընդունման հնարավոր սխալների,

բողոքների և վեճերի կարգավորման ընթացակարգի, որը հասանելի է Համակարգի օպերատորի պաշտոնական

կայքում։

9.3.Վեճերը կարող են հանձնվել Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը` «Ֆինանսական

Համակարգի Հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

10. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

10.1.Հրապարակային պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են Համակարգի Օպերատորի

պաշտոնական կայքում նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում՝ ՀՀ

օրենսդրությամբ։

10.2.Հրապարակային պայմանագիրն էլեկտրոնային տեսքով կնքելը իր իրավաբանական հետևանքներով

հավասարեցվում է Համակարգի օպերատորի և Օգտատիրոջ ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու

միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին։

10.3.Համակարգում բոլոր ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները նկարագրված են Համակարգի

օպերատորի պաշտոնական կայքում։

10.4.Հրապարակային պայմանագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ «Մոնեթ» ID-ի ստեղծման պահից։
10.5.Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել Հրապարակային պայմանագիրը այդ մասին մյուս

կողմին 15 /տասնհինգ օր/ առաջ ծանուցում ուղարկելու միջոցով։

10.6.Հաշվառման հաշվի փակման / լուծման (Account Deletion) դիմում ներկայացնելիս Օգտատիրոջ հաշվեկշիռը

պարտադիր պետք է լինի 0 (զրո) ՀՀ դրամ։ Հաշվեկշռի վրա դրական մնացորդի առկայության դեպքում հաշիվը չի

կարող հեռացվել ( BalanceNot0 ), և մնացորդը նախապես ենթակա է մարման, ծախսման կամ այլ բանկային հաշվին

փոխանցման Օգտատիրոջ կողմից:

11. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

11.1.Ծանուցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ էլ. փոստի, պաշտոնական կայքի, Դրամապանակի

(Push Notification) կամ SMS հաղորդագրությունների միջոցով։

12. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

12.1.Համակարգի օպերատորն իրավունք ունի միակողմանիորեն փոխանցել Հրապարակային պայմանագրով

ստանձնած իր բոլոր իրավունքները և պարտականությունները Հեղինակավոր ստացողի իսկ Օգտատերը տալիս է

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (PRIVACY POLICY)

Ա. Ընդհանուր տեղեկություններ: Համակարգի օպերատորը պարտավորվում է ապահովել իր Օգտատերերի

անձնական տվյալների գաղտնիությունը։ Ընդունելով սույն Տվյալների գաղտնիության մասին փաստաթուղթը

Օգտատերը համաձայնում է Համակարգի օպերատորի կողմից իր անձնական տվյալների օգտագործմանն ու

բացահայտմանը՝ սույն փաստաթղթում ներկայացված կարգով։

Բ. Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում: Օգտատիրոջը Համակարգում գրանցելու և «Մոնեթ»

ID տրամադրելու նպատակով Համակարգի օպերատորը ձեռք է բերում Օգտատիրոջ անձնական տվյալները՝ անուն,

ազգանուն, գրանցման/բնակության հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, ծննդյան ամսաթիվ,

անձնագրի/նույնականացման քարտի տվյալներ, ՀԾՀ, փաստաթղթերի լուսապատճեններ։ Համակարգի

օպերատորը լիազորված է հարցում կատարել և ստանալ Օգտատիրոջ անձնագրային տվյալների վերաբերյալ

տեղեկություններ ՀՀ բնակչության պետական ռեգիստրից (ԷԿԵՆԳ/ՆԳՆ ԱՎՎ)։

Գ. Պաշտպանվածություն և Տվյալների Անվտանգություն՝ «Միփեյ» ՍՊԸ-ն պաշտպանում է Օգտատիրոջ

անձնական և ֆինանսական տվյալները չլիազորված մուտքից, փոփոխումից կամ տարածումից:

1. Հավելվածի և սերվերային համակարգի միջև տվյալների ամբողջ փոխանակումն իրականացվում է TLS 1.3

(Transport Layer Security) կոդավորված ալիքով՝ բացառելով երրորդ անձանց միջամտությունը (Man-in-the-Middle):

2.Զգայուն անձնագրային և ֆինանսական տվյալները սերվերում պահպանվում են AES-256-GCM և RSA-4096

կրիպտոգրաֆիկ ալգորիթմների կիրառմամբ:

3.Օգտատիրոջ Գաղտնաբառը և PIN կոդը համակարգում բաց տեքստով չեն պահպանվում և ենթակա են

կրիպտոգրաֆիկ անվերականգնելի հեշավորման (Salted PBKDF2/Argon2):

(Հնացած

«128-բիտանոց SSL» ձևակերպումը փոխարինվել է ժամանակակից TLS

արձանագրություններով, ինչպես նաև ընկերության անվանումը շտկվել է «Միփեյ» ՍՊԸ)

1.3

և

AES-256/RSA

անվտանգության

Դ. Փոփոխությունների մասին ծանուցում: Համակարգի աշխատանքը բարելավելու նպատակով՝ «Միփեյ» ՍՊԸ-ն

իրավունք ունի փոփոխություններ կատարել սույն փաստաթղթում՝ Օգտատիրոջը տեղյակ պահելով առնվազն 15 օր

առաջ։

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՄՈՆԵԹ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Սույն փաստաթուղթը ներկայացնում է «Մոնեթ» վճարային համակարգում Օգտատերերի կողմից բացված հաշվառման

հաշիվների հնարավոր կարգավիճակները, դրանց առանձնահատկությունները և օգտագործման պայմանները:

Կարգավիճակ

Իրավական և տեխնիկական նկարագրություն

Գրանցված

Համակարգում բացված հաշվառման հաշիվ, որը պահպանվում է առավելագույնը 90 /

իննսուն/ օր, իսկ 90 /իննսուն/ օրից հետո դառնում է Հեռացված հաշվառման հաշիվ (deleted

account), եթե այդ ժամանակահատվածում հաշվառման հաշվի Օգտատերը Համակարգում

չի կցել իր անվամբ բանկային քարտ կամ չունի հաշիվ: (Հեռացվել է IDBank-ի չկիրառվող

Registered

հիշատակումը)

Գործող

Active

Արգելափակված

Locked

Կասեցված

Suspended

Stop Services

կարգավիճակներ՝

ActiveBlocked

UnblockPending

Unblocked

Օգտատիրոջ կողմից

կասեցված

S

Նույնականացված հաշվառման հաշիվ, որի միջոցով վերջին 365 օրվա ընթացքում

կատարվել է նվազագույնը մեկ գործարք:

Հաշվառման հաշիվ, որը «Մոնեթ» ԻՎՀ կողմից ավտոմատ արգելափակվել է Օգտատիրոջ

կողմից բազմաթիվ անգամ անձնական տվյալների կամ PIN կոդի սխալ մուտքագրման

հետևանքով։ Կարգավիճակը հնարավոր է վերականգնել Օգտատիրոջ պատշաճ

նույնականացման դեպքում։

Նույնականացված հաշվառման հաշիվ, որը ժամանակավորապես ավտոմատ կերպով

կասեցվել է «Մոնեթ» ԻՎՀ կողմից ՀՀ օրենսդրությամբ և Ընկերության ռիսկերի

կառավարման ներքին ընթացակարգերով սահմանված կասկածելի գործարքի

արձանագրման հիմքով։

Ակտիվ արգելափակված (ActiveBlocked)՝ Օգտատիրոջ կողմից Հավելվածի միջոցով

ինքնակամ կասեցված առանձին ծառայություններ (փոխանցումներ, քարտեր, վարկեր,

կոմունալ, տելեկոմ, համալրում կամ բոլորը):

Ապաարգելափակման ընթացքում (UnblockPending)՝ Օգտատիրոջ կողմից հեռավար

ապաարգելափակման հայտ ներկայացնելուց հետո մինչև 24 ժամ տևողությամբ cooldown

ժամանակահատվածում գտնվող վիճակ, որի ընթացքում ծառայությունը դեռևս

անհասանելի է։

Ապաարգելափակված (Unblocked)՝ անվտանգության ժամկետը լրանալուց և Օպերատորի

կողմից վավերացվելուց հետո ծառայության լիարժեք վերականգնված վիճակ:

Հաշվառման հաշիվ, որը ժամանակավորապես կասեցվել է Օգտատիրոջ պահանջով։

d db U

ՀԱՎԵԼՎԱԾ 3

ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1.Համակարգում Օգտատերերի կարգավիճակները՝

Համակարգում սահմանվում են Օգտատիրոջ հետևյալ իրական աշխատանքային կարգավիճակները (UserState)՝

New (Նոր) — գրանցված հաշիվ, որը գտնվում է նախնական հաստատման փուլում:
DocumentVerified (Փաստաթղթով նույնականացված) — Օգտատեր, ում անձնագրային տվյալները հաջողությամբ

ստուգվել և վավերացվել են ՀՀ բնակչության պետական ռեգիստրի (ԷԿԵՆԳ/ՆԳՆ ԱՎՎ) միջոցով, և ներբեռնվել են

անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները:

PaymentVerified

(Վճարային նույնականացված) — Օգտատեր, ում անվամբ թողարկված բանկային քարտը

հաջողությամբ կցվել և ստուգվել է Համակարգում (VPos / ArCa համակարգով)։ Սույն կարգավիճակն ունեցող

Օգտատերերն իրավունք ունեն օգտվելու Համակարգի բոլոր վճարահաշվարկային ծառայություններից և

փոխանցումներից:

Inactive (Ոչ ակտիվ) և Deleted (Հեռացված):
2.Նույնականացման ընթացակարգը ֆիզիկական անձանց համար`

2.1. Հեռավար նույնականացում Բջջային Հավելվածի միջոցով (Հիմնական ընթացակարգ)`

1.Բջջային հեռախոսահամարի վավերացում SMS OTP կոդով և էլ. փոստի վավերացում Email OTP կոդով:
2.Անձը հաստատող փաստաթղթի ընտրություն (ՀՀ անձնագիր կամ նույնականացման քարտ) և փաստաթղթի

համարի մուտքագրում։

3.Ավտոմատ առցանց ստուգում ԷԿԵՆԳ / ՆԳՆ ԱՎՎ շտեմարանի միջոցով՝ փաստաթղթի վավերականության

(«PRIMARY_VALID»), մահվան փաստի բացակայության, առնվազն 16 տարեկան լինելու և AML/CFT սև

ցուցակներում ընդգրկված չլինելու հաստատում։

4.Բջջային հեռախոսի տեսախցիկի միջոցով փաստաթղթի (նույնականացման քարտի երկու կողմերի կամ

անձնագրի) լուսանկարում և վերբեռնում։

5.Սեփական բանկային քարտի կցում և վավերացում (ArCa / VPos)՝ քարտապանի անվան/ՀԾՀ-ի ավտոմատ

համադրմամբ և փորձնական նախահեղինակացման անհապաղ չեղարկմամբ: (Ամբողջությամբ հեռացված է այլ

համակարգից պատճենված «syncronisation» և «սոցիալական քարտով նույնականացում» բաժինը, որը Monet Wallet-ում գոյություն չունի)

Առձեռն նույնականացում Համակարգի օպերատորի գրասենյակում՝ Օգտատերը կարող է

նույնականացում անցնել անձամբ այցելելով Համակարգի օպերատորի գրասենյակ՝ ներկայացնելով անձը

հաստատող փաստաթղթի բնօրինակը։

3.Իրավաբանական անձանց և Անհատ ձեռնարկատերերի նույնականացումը՝

Իրականացվում է պետական ռեգիստրի քաղվածքի, կանոնադրության, ՀՎՀՀ-ի, բանկային ռեկվիզիտների,

տնօրենի/լիազորված անձի անձնագրային տվյալների ներկայացմամբ:

2.2.

8.Համակարգում Օգտատերերի մուտքի և գործարքների հաստատման անվտանգության միջոցները`
8.1.PIN կոդ և Կենսաչափական նույնականացում՝
1.Գրանցման ժամանակ Օգտատերը ստեղծում է 6 (վեց) թվանշանից բաղկացած PIN կոդ, որը ծառայում է որպես

նրա պարզ էլեկտրոնային ստորագրություն։

2.Ցանկացած ֆինանսական գործարք (վճարում, փոխանցում) կատարելուց առաջ այն պետք է վավերացվի PIN

կոդի մուտքագրմամբ։

3.Եթե Օգտատիրոջ բջջային սարքավորումն ունի կենսաչափական նույնականացման հնարավորություն

(մատնահետք / Touch ID կամ դեմքի ճանաչում / Face ID), Օգտատերը կարող է ակտիվացնել այն՝ PIN կոդի

մուտքագրումը փոխարինելու համար: Կենսաչափական նույնականացումը գործում է որպես սարքի մակարդակի

հարմարավետության միջոց, իսկ PIN կոդի իմացությունը և գաղտնիությունը մնում է պարտադիր:

4.Rate Limiting / Ժամանակավոր արգելափակում՝ PIN կոդի կամ Գաղտնաբառի 5 (հինգ) անգամ անընդմեջ

սխալ մուտքագրման դեպքում Համակարգը ավտոմատ կերպով ժամանակավորապես սահմանափակում է

մուտքը հաշիվը չարտոնված գործողություններից պաշտպանելու նպատակով։

8.2.Գաղտնաբառի չափանիշները` Օգտատիրոջ Գաղտնաբառը պետք է կազմված լինի առնվազն 8 (ութ) նիշից և

պարտադիր պարունակի առնվազն մեկ մեծատառ լատինատառ, մեկ փոքրատառ լատինատառ, մեկ թվանշան և

մեկ հատուկ սիմվոլ։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՒ ՏՎՅԱԼՆԵՐԸ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ «ՄՈՆԵԹ»

ՕՖԵՐՏԱՅԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ

Սույն Հրապարակային պայմանագիրն ունի լիարժեք

իրավաբանական ուժ և մշտապես հասանելի է

համացանցում՝ www.mepay.am հասցեով:

ընկերություն

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0033, Մ.

Բաղրամյան փող., 53-66

Գրանցման համար՝ 264.110.1122587

ՀՎՀՀ՝ 00219684

Պաշտոնական կայք՝ www.mepay.am

Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված

էլեկտրոնային տեսքով Օգտատիրոջ անձնական

«Մոնեթ» ID-ի ստեղծման պահից: