Բոնուս նոր հաճախորդների համար
«ՄԻՓԵՅ» ՍՊԸ • «ՄՈՆԵԹ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴՐԱՄԱՊԱՆԱԿ
ՆՈՐ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄԱՑ ԲՈՆՈՒՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Բոնուսային ծրագրի պաշտոնական կանոնակարգ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1.Սույն պայմանները սահմանում են «ՄԻՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից ստեղծված «ՄՈՆԵԹ» դրամապանակում նոր հաճախորդներին բոնուսի տրամադրման կարգն ու պայմանները։
1.2.Բոնուսային ծրագրի նպատակն է Կազմակերպության վճարային ծառայություններից օգտվող նոր հաճախորդների ներգրավումը և Կազմակերպության ծառայություններից օգտվելու խթանումը։
1.3.Բոնուսային ծրագրին մասնակցելու փաստը նշանակում է, որ հաճախորդը ծանոթացել և համաձայնել է սույն պայմաններին։
2. ՆՈՐ ՀԱՃԱԽՈՐԴ
2.1.Սույն պայմանների իմաստով նոր հաճախորդ է համարվում այն ֆիզիկական անձը, որը մինչև բոնուսային ծրագրին մասնակցելը Կազմակերպության համակարգում որպես հաճախորդ գրանցված չի եղել։
2.2.Նոր հաճախորդ չի համարվում այն անձը, որը նախկինում ունեցել է Կազմակերպության մոտ գործող կամ փակված հաճախորդային հաշիվ/պրոֆիլ կամ նախկինում օգտվել է Կազմակերպության՝ հաճախորդի գրանցում պահանջող ծառայություններից։
2.3.Կազմակերպությունն իրավունք ունի ստուգելու հաճախորդի՝ նախկինում գրանցված լինելու հանգամանքը։
3. ԲՈՆՈՒՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3.1.Բոնուս ստանալու համար հաճախորդը պետք է՝
ա)գրանցվի Կազմակերպության համակարգում,
բ)անցնի Կազմակերպության կողմից սահմանված պատշաճ նույնականացման և հաճախորդի ուսումնասիրության (KYC) գործընթացը,
գ)տրամադրի Կազմակերպությանը պահանջվող հավաստի տվյալները,
դ)ակտիվացնի դրամապանակը և կցի բանկային քարտ։
3.2.Սույն պայմանների ամբողջական կատարման դեպքում հաճախորդին տրամադրվում է 2,000 (երկու հազար) ՀՀ դրամ միանվագ բոնուս։
3.3.Բոնուսը փոխանցվում է Կազմակերպության համակարգում գրանցված հաճախորդի հաշվին / էլեկտրոնային դրամապանակին սույն Պայմանների 3.1 կետով նախատեսված բոլոր գործողությունների հաջող ավարտից հետո։
3.4.Մեկ անձին բոնուսը տրամադրվում է բացառապես մեկ անգամ՝ անկախ Կազմակերպության համակարգում նրա կողմից ստեղծված հաշիվների կամ գրանցումների ընդհանուր քանակից։
4. KYC/AML ԵՎ ԿՈՄՊԼԱԵՆՍ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4.1.Բոնուսը տրամադրվում է բացառապես այն դեպքում, եթե հաճախորդի գրանցումը և նույնականացումը կատարվել են գործող օրենսդրության և Կազմակերպության ներքին կանոնակարգերի պահանջներին խիստ համապատասխան։
4.2.Կազմակերպությունն իրավունք ունի կասեցնելու կամ մերժելու բոնուսի տրամադրումը լրացուցիչ ուսումնասիրության, ընդլայնված նույնականացման կամ այլ կոմպլաենս միջոցառումների իրականացման հիմքերի առկայության դեպքում։
4.3.Բոնուսի տրամադրումը որևէ հանգամանքում չի կարող մեկնաբանվել որպես Կազմակերպության կողմից սահմանված նույնականացման, պատշաճ ուսումնասիրության (KYC/AML) կամ այլ պարտադիր ընթացակարգերի չեղարկում կամ շրջանցում։
5. ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄԸ
5.1.Ծրագրի շրջանակներում խստիվ արգելվում է՝
ա)միևնույն անձի կողմից բազմակի գրանցումների իրականացումը,
բ)երրորդ անձանց անձնական կամ հաշվառման տվյալների ապօրինի օգտագործումը,
գ)ակնհայտ կեղծ, ապակողմնորոշիչ կամ ոչ ամբողջական տվյալների տրամադրումը,
դ)բոնուսային ծրագրի ցանկացած անբարեխիղճ օգտագործումը տեխնիկական, ծրագրային կամ այլ միջոցներով,
ե)կեղծ կամ արհեստական գործարքների իրականացումը բացառապես բոնուս ստանալու նպատակով։
5.2.Չարաշահման կամ սույն Պայմանների խախտման հայտնաբերման դեպքում Կազմակերպությունն իրավունք ունի մերժելու բոնուսի տրամադրումը կամ չեղարկելու նախկինում հաշվեգրված բոնուսը օրենսդրությամբ սահմանված շրջանակներում։
6. ԲՈՆՈՒՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6.1.Հաշվեգրված բոնուսը կարող է օգտագործվել բացառապես Կազմակերպության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար։
6.2.Բոնուսային միջոցները ենթակա չեն կանխիկացման կամ կանխիկ տեսքով ստացման։
6.3.Բոնուսի գործողության ժամկետը կազմում է 10 (տասը) օրացուցային օր՝ հաշվին փոխանցվելու պահից։
6.4.Սահմանված ժամկետում չօգտագործված բոնուսային միջոցները ենթակա են անվերադարձ չեղարկման (աննուլացման)։
7. ԲՈՆՈՒՍԻ ՉՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆՆՈՒԼԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
7.1.Բոնուսը չի հաշվեգրվում հետևյալ դեպքերում՝
ա)հաճախորդը չի համապատասխանում նոր հաճախորդի չափանիշներին,
բ)նույնականացման գործընթացը չի ավարտվել ամբողջ ծավալով,
գ)չեն կատարվել ծրագրով սահմանված պարտադիր գործողությունները,
դ)տրամադրվել են ոչ ամբողջական, սխալ կամ ոչ հավաստի տվյալներ,
ե)արձանագրվել են ծրագրի կանոնների չարաշահման կամ պայմանների խախտման փաստեր։
7.2.Սխալմամբ կամ կանոնակարգի խախտմամբ բոնուսի հաշվեգրման դեպքում Կազմակերպությունն իրավունք ունի չեղարկելու այն գործող օրենսդրության համապատասխան։
8. ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ
8.1.Սույն բոնուսային ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
8.2.Կազմակերպությունն իրեն իրավունք է պահապանում միակողմանիորեն փոփոխություններ կատարելու, ժամանակավորապես կասեցնելու կամ վաղաժամկետ դադարեցնելու ծրագրի գործողությունը։
8.3.Կատարվող փոփոխությունները չեն տարածվում այն հաճախորդների վրա, ովքեր մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը ամբողջությամբ կատարել են բոնուս ստանալու համար պահանջվող բոլոր պայմանները, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
9. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ
9.1.Ծրագրին մասնակցելիս հաճախորդի կողմից տրամադրվող անձնական տվյալները մշակվում են Կազմակերպության կողմից նույնականացման, ծառայությունների պատշաճ մատուցման, բոնուսի հաշվեգրման, զեղծարարությունների և չարաշահումների կանխարգելման, ինչպես նաև այլ օրինական պահանջների ապահովման նպատակով։
9.2.Անձնական տվյալների մշակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Կազմակերպության ներքին կանոնակարգերին խիստ համապատասխան։
10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
10.1.Սույն Պայմաններով ուղղակիորեն չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Կազմակերպության ներքին իրավական ակտերով և հրապարակային օֆերտայի պայմանագրով։
10.2.Սույն Պայմանների և հաճախորդի հետ կնքված անհատական պայմանագրի դրույթների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է օրենքի և համապատասխան պայմանագրի նորմերին։
10.3.Բոնուսային ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվությունը հրապարակվում է Կազմակերպության պաշտոնական կայքում, բջջային հավելվածում և Ընկերության այլ պաշտոնական տեղեկատվական ռեսուրսներում։
«ՄԻՓԵՅ» ՍՊԸ Բոնուսային ծրագրի կանոնակարգի պաշտոնական տեքստ • 2026 թ. խմբագրություն
